ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում նոր ջրագիծ է շահագործման հանձնվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՌԴ

Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Այդ մասին հայտնում է ՊՆ-ն։

Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով:

Բացի դրանից՝ Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական  աշխատանքներին աջակցելու նպատակով համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված: