Աբխազիայի ԿԸՀ-ն մերժեց Կվիցինիայի պահանջը՝ ընտրությունները չկայացած ճանաչելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել Է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել Է այն: Այդ մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան:

«Այն, (դիմումը) քննարկվել Է այսօր: ԿԸՀ-ն մերժեց այն»,- ասել Է Գոգիան:

Աբխազիայի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 8-ին, հաղթում Է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,38 տոկոսը: Կվիցինիան ստացել Է 46,19 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 65,98 տոկոս:

Ավելի վաղ Կվիցինիան ՏԱՍՍ-ին հայտարարել Էր, որ պահանջում Է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել: Նոր ընտրություններ պետք Է լինեն: Նա (Խաջիմբան) չի հավաքել հարկավոր թվով ձայներ, որն անհրաժեշտ Է ըստ օրենքի»,-ասել Է Կվիցինիան:

«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահ ճանաչի Խաջիմբային, կխախտվի ընտրությունների մասին օրենքը»,-հավելել Է նա: Կվիցինիան նշել Է, որ համապատասխան պահանջով դիմել Է հանրապետության ԿԸՀ-ին: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ Է նոր ընտրությունների անցկացման պահանջով դիմել դատական ատյաններին:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է արդյոք ընդդիմության առաջնորդն իր կողմնակիցներին հանրահավաքների դուրս բերել, Կվիցինիան պատասխանել Է. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի»: