Chevrolet Corvette-ն բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» հենասյանը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։00-ի սահմաններում Chevrolet Corvette մակնիշի 99 ZX 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյանը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։