Վարչապետի դիրքորոշման հետ «Իմ քայլը» համաձայն է․ Մակունցը՝ հանքի շահագործման մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ Ամուլսարի հանքի շահագործման որոշումն իրենց տիրույթում չէ, բայց որպես քաղաքական թիմ ունեն դիրքորոշումը։ 

«Այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման, այլ շինարարական աշխատանքների մասին է։ Ընդ որում, ընդգծվեց, որ անգամ եթե շինարարական աշխատանքների որևէ խախտում, շեղում լինի իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում խնդիրները չկարգավորվեն, ապա հանքի շահագործումը կարգելվի։ Այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է»,-ասել է Մակունցը, ապա անդրադարձել այն հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունում կա՞ն մարդիկ, որոնք դեմ էին հանքի շահագործմանը։ 

«Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- ասել է Մակունցը։

Հարցին, եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը, ուժ  կիրառվելո՞ւ է, Մակունցը հորդորել է սպասել իրավիճակի կոնկրետացմանը։