Մենք զուտ կուսակցականով ստացանք մանդատների ավելի քան 60 տոկոսը․ «Միասնական Ռուսաստան»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում Է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների խորհրդարններում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել Է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը՝ նշելով, որ այդ արդյունքն անցյալ տարվա քվեարկության միասնական օրվա արդյունքներից բարձր Է 15 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զուտ կուսակցականով ստացանք մանդատների ավելի քան 60 տոկոսը … ընտրությունների երկու մակարդակով. օրենսդիր ժողովների եւ վարչական կենտրոնների դումաների գծով՝ 63 տոկոս: Դա արժանի արդյունք Է: Եվ դա մաքուր արդյունք Է՝ առանց հաշվի առնելու այն միտումը, որը վերջին ընտրազանգվածային ցիկլերով նկատվում Էր, երբ ինքնառաջադրվածները հետագայում մտնում Էին «Միասնական Ռուսաստանի» խմբակցություն: Եթե հաշվենք այն ինքնառաջադրվածների հետ, ովքեր երեկ ընտրվեցին, ապա «Միասնական Ռուսաստանի» խմբակցությունների միագումար տոկոսը տարածաշրջանային եւ քաղաքային խորհրդարաններում կկազմի ավելի քան 70 տոկոս»,- ասել Է Տուրչակը: