Պետք է հորդորը հիմնավորել փաստարկներով․Մարուքյանը՝ ճանապարհը բացելու՝ վարչապետի կոչի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Կանխատեսելի զարգացումներ են, մեր տպավորությամբ այդպիսի պրոցես պետք է լիներ»,- անդրադառնալով Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մի բանում սխալվեցի, ինձ թվում էր, որ նոր ՇՄԱԳ է լինելու, բայց հետո մասնագետների լսեցի, եւ հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի: Եթե հին ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչվի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան եւ կարող է ամիսներով այդ գործը քննվել եւ նոր ՇՄԱԳ չկարողանանք նշանակել»,-ասաց Մարուքյանը:

«Պետք է հորդորը հիմնավորված լինի փաստարկներով, ինչը եղել է խոստում: Ես չգիտեմ՝ «լայվում» փաստարկներ ներկայացվել են, թե ոչ»,- նկատեց Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ջերմուկցիներին ուղղված՝ հանք տանող ճանապարհները բացելու կոչին։