Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ ՏԻՄ ազատ, արդար ընտրությունների առթիվ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի:

Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,-նշել է նա: