Ամուլսարի խնդիրը չպետք է էսքան ձգձգվեր․ 400 000 դոլար ծախսելն անիմաստ էր. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 9, 24News

մարուքյան Է

Ամուլսարի խնդիրը չպետք է էսքան ձգձգվեր  եւ այն ժամանակ պետք է լուծում տրվեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք ասել ենք, որ Ամուլսարի խնդիրը չպետք է էսքան ձգձգվեր  եւ այն ժամանակ պետք է լուծում տրվեր, մենք ասել ենք, որ «Էլարդ»-ին պատվիրելն անիմաստ էր, ընդհանրապես 400 հազար դոլար ծախսելն անիմաստ էր, մենք ասել ենք, որ հին ՇՄԱԳ-ը իրակնացվել է հին համակարգում, եւ հին համակարգի մարդիկ դեռեւս բնապահպանության համակարգում աշխատում են պատասխանատու պաշտոնների, մենք դեռեւս Ջերմուկում ասել ենք, որ դեմ ենք նման իրավիճակում հանքը շահագործելուն, որովհետեւ կկորցնենք Ջերմուկ քաղաքը, մենք ասել ենք նաեւ, որ այն անհամեմատելի է այլ հանքերի հետ, որովհետեւ այլ հանքերը ստեղծվել են, նրանց կողքը քաղաք է ստեղծվել, իսկ հիմա կա քաղաք, որը բացելու ենք եւ վտանգվելու է քաղաքը»,-ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ այս ամենն  իրենք ասել են նախընտրական շրջանում, վարչապետն էլ այն ժամանակ խոստումներ է տվել, սակայն հիմա հակառակն է անում:

«Ժամանակին ասվել է, որ եթե մենք ունենանք տվյալներ, որ հանքը վնաս կհասցնի Ջերմուկ քաղաքին, ստորջրյա ջրերին եւ այլն, ապա հանքը չի շահագործվի: Այսինքն այս խոստումն է եղել եւ մյուս ֆւոնդամենտալ բանը, նաեւ վարչապետն ասել է, որ հանքարդյունաբերության ոլորտը ՀՆԱ-ի մեջ պետք է նվազեցվի, բայց հիմա մենք ունենք ընդհակառակ պրոցեսը: Ես նաեւ հասկանում եմ, որ այս խնդիրը ժառանգություն է, բայց ամեն դեպքում, դա խոստում է, որը նույնպես պետք է հետեւողական լինել»,-ասաց Մարուքյանը` նշելով, որ կնայի վարչապետի լայվը եւ եթե կարիք լինի կարձագա