ՍԴ որոշումն էլ ավելի խճճեց իրավիճակը․ Մակունցը՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«ՍԴ որոշումն, ըստ էության, էլ ավելի խճճեց իրավիճակը՝ հիմք տալով շահառու կողմերին յուրովի մեկնաբանել այդ որոշումը, և այս պարագայում պետք է սպասել, տեսնել, թե պատկան մարմինները, իրավաբանները, մարդիկ, ովքեր կայացնելու են որոշում, ինչպես են մեկնաբանում այդ որոշումը»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ՍԴ որոշումը կալանքից ազատել կամ չազատելու մասին չէ, պետք է սպասել պատկան մարմինների կայացրած որոշմանը՝ կարծիք հայտնեց իշխանական խմբակցության ղեկավարը։