Քաղաքական ուժերը իմ հրաժարականից հետո թեկնածու չեն առաջադրի. Փաշինյանի ելույթը ԱԺ-ի բակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Խորհրդարանական խմբակցությունները, որոնք կողմ էին քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, վարչապետի հրաժարականից հետո սեփական թեկնածու չեն առաջադրի։ Այդ մասին ԱԺ-ի բակում հավաքված մարդկանց հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խմբակցությունների հետ երկարատև բանակցությունից հետո։

«Ես հրաժարական կտամ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, սակայն կմնամ վարչապետի ժաանակավոր պաշտոնակատար։ ԱԺ խմբակցությունները խոստացել են դրանից հետո չառաջադրել սեփական թեկնածու, որպեսզի Խորհրդարանը լուծարվի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որն ասել է՝ սատարում է ժողովրդին։

Վարչապետն ու նախագահը Ֆրանսիայում միասին կմասնակցեն Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը։