ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Խաջիմբան: Նախնական տվյալներով` նա ստացել է ձայների 47,38% -ը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Թամազ Գոգիային:
Նախագահի երկրորդ թեկնածու Ալհաս Կվիցինիան ստացել է ընտրողների ձայների 46,19% -ը:
Աբխազիայում սեպտեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրության երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել էր 65.98%: