ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ։
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ու դեսպանի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը անգլիական «Արսենալից» տեղափոխվել է իտալական «Ռոմա» ակումբ։ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: