Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպումը պետք չէ կապել ՊՊԾ գնդի գրավման հետ. Մակունց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հետ։

«2016թ․ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը հայտնել է ՊՊԾ գնդի հետ կապված, և չէի ցանկանա, որ այդ երկու իրադարձությունները՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հետ և ՊՊԾ գնդի դեպքերը կապենք իրար։ Վարչապետը պարբերաբար հանդիպումներ ունենում է անհատների հետ, քաղաքական և քաղաքացիական միավորումների հետ և սա հերթական հանդիպումներից մեկն է»,- նշեց Մակունցը։ 

Նա հավաստել է, որ հանրության բուռն արձագանքն այդ հանդիպմանը սպասելի էր։ «Կարելի էր ակնկալել, որ նման արձագանք կլինի հանրության կողմից կամ հանրության մի մասի կողմից, բայց այն հարցերը, որ առնչվում են իրավական հարթակին պիտի կարողանանք տարանջատել քաղաքականից»,- ասաց նա։