ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում և լուսանկար հրապարակել․
«Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման:
Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»: