Եվս 8 աղբատար հասավ Երևան․ Մարությանն այս ընթացքում հրաշալի կառավարիչ էր․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում և լուսանկար հրապարակել․

«Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման:

Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»: