Արա Գևորգյանի հոբելյանական համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին կայացավ երաժիշտ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագրով համերգը:

Տարին նաև հոբելյանական է. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է: Համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նոր ստեղծագործությունները: Երեկոյի ժամանակ հնչեց նաև Արա Գևորգյանի «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվան օրը: Համերգին ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է կազմակերպել քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։