Վերջին 3 օրը բացահայտվել է հանցագործության 126 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 126 դեպք, որոնցից 17-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, խարդախության` 12, ծեծի` 10, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, պետական սահմանն ապօրինի հատելու և գույքն անզգուշությամբ վնասելու՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, առևտրային կաշառքի, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, սպանության սպառնալիքի և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, վրաերթի և մարմնական վնասվածք հասցնելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, գույքն անզգուշությամբ վնասելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: