Անհայտ ինքնաթիռը հարվածել է իրանական կազմավորումների և նրանց կողմնակիցների դիրքերին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սիրիա

«Al-Hadath» հեռուստաալիքը, հղում անելով Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնին, գրում է, որ անհայտ ինքնաթիռը հարվածել է իրանական կազմավորումների և նրանց կողմնակիցների դիրքերին Սիրիայի ու Իրաքի սահմանին: 

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 9-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո, հարձակման են ենթարկվել շիական աշխարհազորայինների դիրքերը Աբու Քեմալ քաղաքի մոտակայքում: Հնչել է 3 պայթյուն, զոհվել է 18 զինյալ։ Տուժել են նաև իրանական ուժերի կողմից օգտագործվող զենքի պահեստները:

Աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում իրանական ուժերը օգնում են կառավարական զորքերին հակառակորդների դեմ պայքարում, իսկ Իսրայելը և ԱՄՆ-ն պահանջում են այդ ուժերի հեռանալ երկրից:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ի գարնանը: Հակամարտության հիմնական մասնակիցները կառավարական ուժերն են, որոնք աջակցում են գործող նախագահ Բաշար Ասադին։ Ընդդիմությանն աջակցում են Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, Բաշար Ասադի կառավարությանն աջակցում է նաև Ռուսաստանը։