«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում վերաբացվեց 2 մանկական բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում սեպտեմբերի 9-ին վերաբացվեց  երկու մանկական բաժանմունք: Լրագրողների հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը նշեց, որ ամբողջությամբ բաժանմունքները վերակահավորվել են:

«Հիվանդանոցը վերակահավորման կարիք ուներ, որովհետև գույքը շատ հնամաշ էր` դեռևս խորհրդային ժամանակաշրջանից: Իհարկե, այն դեռ ծառայում էր իր նպատակին, սակայն արդեն փոխելու կարիք կար:  Ներկայումս առաջին բաժանմունքում կա 11 հիվանդասենյակ, երկրորդում` 12: Յուրաքանչյուր հիվանդասենյակում 2-ից 3 երեխա կարող ենք սպասարկել»,- ասաց Դավիդյանցը:

Տնօրենի խոսքով` հիվանդանոցում դեռևս առկա են  բաժանմունքներ, որտեղ շենքային պայմանները գտնվում են անմխիթար վիճակում, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ է տարվում:

Բաժանմունքների վերակահավորման  համար ֆինանսական միջոցները տրամադրել է «Focus On Children Now» բարեգործական կազմակերպությունը: