Ուկրաինայի գլխավոր դատախազը չի բացառել Պորոշենկոյի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում պատասխանել է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր ձերբակալության մասին հարցին։

Հարցին՝ արդյոք Ռյաբոշապկան Գերագույն ռադային խնդրել է ձերբակալել նախկին նախագահին, վերջինս դրական պատասխան է տվել՝ ասելով․

«Ոչ թե խնդրում, այլ պահանջում է։ Տարբերություն չկա՝ նախկին նախագահ է, պատգամավոր, թե մեկ ուրիշը․ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այսպես ասած՝ ձեռքս չի դողա խորհրդարանում գտնվողներից ոչ մեկի վրա»։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հետաքննվում:

Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը պաշտպանել է պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը և այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։