Ամուլսարի ռիսկերի քաղաքական պատասխանատուն, ոչ թե Լիդիանն է, այլ իշխանությունը. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մենք հեղափոխություն ենք արել և քաղաքական ինստիտուցիոնալ պատասխանատվության ձևավորումը շատ կարևոր է: Խոսելով Ամուլսարի հարցի զարգացումներից, այս մասին 24TV-ի եթերում ասել է  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը:  

ԲՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով, եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցում կա ժողովրդական որոշակի ընդվզում, առավել ևս եթե չկա փոխհամաձայնություն, այդ թվում տվյալ տարածաշրջանի բնակիչների կողմից, պետք է կամ լինեն փաստարկված համոզումներ հանքը շահագործելու առումով, կամ շատ բարդ գործընթացի ականատես լինենք:

Բանախոսն անդրադարձել է նաև երկրի տնտեսական ներկայիս  վիճակին, ներքաղաքական մի շարք կարևոր հարցերի, այդ թվում ԲՀԿ-ի անելիքին ու դիրքավորմանը,  ինչպես նաև սպասվող հնարավոր քաղաքական ակտիվացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: