2019-ին կենսաթոշակների և նպաստների գծով նախարարությունը խնայել է 3,8 մլդ դրամ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով 2019 թվականի 1-ին կիսամյակի կենսաթոշակների և նպաստների գծով խնայողություններին։

«Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ։

Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո՛, կարող ենք ասել:

Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար»,-գրել է վարչապետը։