Լիլիա Շուշանյանի գրառումը՝ ԼՀԿ-ի՝ հանքերի իրական սեփականատերերի բացահայտման նախագծին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

լիլիա

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագծի վերաբերյալ՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին: Գրառումը՝ ստորև․

«Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին և հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին՝ պարզաբանեմ մի քանի հարց.

1. Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:

2. Ընդ որում, սա միջազգայնորեն ընդունված անհերքելի նորմ է՝ հաշվի առնելով, որ այս կազմակերպությունների սեփականատերերը կարող են փոփոխվել ամենօրյա կտրվածքով: Այս մասին մեր գործընկերներին հանգամանալից ներկայացվել է դեռևս ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում:

3. Ինչպես վերոնշյալ դեպքում, հանձնաժողովում բերվել են մի շարք այլ մասնագիտական փաստարկված հիմքեր և պնդումներ, սակայն որոնց վերաբերյալ գործընկերների կողմից, հավանաբար, նպատակահարմար չէր ԱԺ ամբիոնից որևէ հիշատակում անել:

4. Հարկ եմ համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ այս նախագծով ներդրվում է Հայաստանում մինչ այս անընդմեջ բարձրաձայնվող, սակայն գոյություն չունեցող բոլորովին նոր համակարգ, որով սահմանվել է նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրներից կրկնակի ցածր՝ 10 %-անոց շեմի պահանջ (Եվրոպայում, մեծամասամբ՝ 25%): Եվ սա առաջին անգամ սահմանվում է ընդերքի ոլորտում գործող տնտեսվարողների համար, ինչը ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի դրսևորումն է:

5. Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ շեմերի իջեցման հնարավորությունների քննարկմանը նոր համակարգի գործարկումից և առաջին արդյունքներն արձանագրելուց հետո, որի մասին աշխատանքային քննարկումների ընթացքում ոչ մեկ անգամ հաղորդվել է գործընկեր պատգամավորներին: Իսկ համատեղ աշխատելու նպատակով նույնիսկ առաջարկվել է վերջիններիս տրամադրել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչը, համաձայնեք, պրակտիկայում հազվադեպ հանդիպող մշակույթ է:

Դատողությունները թողնում եմ ձեզ...»

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news