Չարենցավանում BMW X5-ը բախվել է դիզվառելիքով «ԿամԱԶ»-ին. X5-ի վարորդի մարմինը մոխրացել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 10-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: 

1

Պարզվել է, որ BMW X5-ի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։

1

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։ 

1