Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի հարկադիր կատարողներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դավիթ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին  մասնագիտական  օրվա առթիվ: 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին`  հարկադիր կատարողի օրվա առթիվ:

Վստահ եմ՝ ձեր մասնագիտական բարձր կարողությունների և փորձառության շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք Ծառայության առջև դրված խնդիրների լուծումն ու կնպաստեք ոլորտի հետագա զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի ու Հայրենիքի»: