Հալեպի իշխանությունները վերականգում են մարտերի ընթացքում տուժած քաղաքի ենթակառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News

Հալեպ

Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել Է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում: Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք Է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված Է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում:

«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ Է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք Է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել Է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:

Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:

«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ Է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր Է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել Է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Live

Լրահոս