ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային քվեարկության համակարգը: Այն ավտոմատացնելու է երեք գործառույթ՝ գրանցում, քվեարկություն, հարցերի ու ելույթների համար հերթագրում:
Ավագանու անդամներին ներկայացվել է, թե ինչպես պետք է օգտվեն էլեկտրոնային քվեարկության սարքից:
Նախքան այս՝ ավագանու անդամները քվեարկում էին ձեռքով: