Unibank

Unibank Mobile

Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանը կառուցելու համար 3,28 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Կարեն

Երևանի ավագանին՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6,9 մլն դրամով:

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հարցը ներկայացնելիս նշել է, որ այդ գումարից 3,6 մլն դրամը կուղղվի ձմեռային զորակոչի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ 3,28 մլն դրամը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացմանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը նշել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ կողմ է զինծռայողներն դրամական բավարարում տալուն, սակայն երկրորդ մասով դեմ է։

«Երկրորդ հարցին ես դեմ կքվեարկեի, որովհետեւ սկզբունքորեն դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն, այն էլ մի քիչ անհասկանալի ընթացակարգով, առանց մրցույթի, առանց հասկանալու ինչու եւ որտեղ: Եթե մի հոգի կա, որ արժանի է արձանի այս քաղաքում, դա Գրիգոր Հասրաթյանն է, բայց էլի չէի ուզի, որ այսօր դրվի, որովհետեւ ի վիճակի չենք համապատասխան որակի արձան ստեղծենք»,-ասել է Արսեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս