ՀՀ-ի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը կվավերացվի․ ԱԺ-ն ընդունեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News

Նիկոլ Փաշինյան Միշել Աունի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական համագործակցության մասին ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Հայաստանը Լիբանանի հետ համագործակցության հեռանկարային մի շարք ծրագրեր ունի, իսկ նախագծի ընդունումը առկա կապերն ու շփումներն առավել առարկայական դարձնելու հնարավորություն կտա: