Վլադիմիր Պուտինը 30 գեներալի և գնդապետի է ազատել աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող 30 գեներալ և գնդապետ  ազատվել են աշխատանքից, գրում է Коммерсантъ-ը:

Զբաղեցրած Պաշտոններից ազատվել են Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի ավագ օգնական, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոմիսարովը, Քննչական կոմիտեի` Ղրիմի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նազարովը և Քննչական կոմիտեի` Դաղստանի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դուբրովինը:

Պարբերականը նաև գրում է, որ վերջին օրերին Պուտինը նաև մի քանի կարևոր նշանակումներ է կատարել: