Ցույց՝ քաղաքապետարանի դիմաց․ «Սանիթեք»-ի աշխատողները պահանջում են օգոստոսի աշխատավարձը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սանիթեք

«Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ցուցարար-աշխատակիցները նշել են, որ Երևանի քաղաքապետարանը չի փոխանցել օգոստոսի աշխատավարձը։ Այդ մասին «Սանիթեքի» ղեկավարությունը տեղյակ է պահել իր աշխատակիցներնին, որոնք էլ որոշել են բողոքի ակցիա անել քաղաքապետարանի դիմաց։

Ըստ «Սանիթեքի» աշխատակիցների՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոսի հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:

Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին է մոտեցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը 5 մլրդ 200 մլն դրամից չի փոխանցել միայն 250 միլիոնը։

«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը», - ասել է Անի Խաչատրյանը և կարծիք հայտնել, որ դա «Սանիթեքի» հերթական սաբոտաժն է։