Սա այն դեպքը չէ, որ հրավիրել ենք, ինքը պիտի ասի՝ կգա՞, թե՞ չէ. Շ. Քոչարյանը՝ Պուտինի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Շավարշ

ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատճառ չի տեսնում, որ ՌԴ նախագահը չմասնակցի Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստին։ Այդ մասին փոխարտգործնախարարն ասել է ԱԺ ելույթի ժամանակ։

«Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը։ Սա այն դեպքը չի, որ մենք նրանց հրավիրել ենք, ինքը պիտի ասի՝ կգա՞, թե՞ չէ։ Սա համատեղ որոշում է և այստեղ է նիստը կայանալու։ Գալ-չգալու հարցը, որ մամուլում գրվում է, անհասկանալի է, թե ինչ նպատակով է», - ասել է Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝  նշելով, որ դրանք բազմաշերտ են և առանձին դրվագների վրա պետք չէ հիմնվել:

«Հարաբերություններն այնքան բազմաշերտ ու բազմազան են, որ առանձին դրվագներով չի կարելի խոսել։ Իհարկե, հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որ իրենք պիտի ողջունեին, դա հասկանալի է շատ պարզ պատճառով, որովհետև երկրի կառուցվածքն է փոխվել` պառլամենտական։ Իրենք պետք է հաշվի նստեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է։ Այդ բոլորը ժամանակ է պահանջում», - ասել է փոարտգործնախարարը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news