Ադրբեջանում մայրուղի են փակել․ պաշտոնյաները խոստումները չեն կատարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ադրբեջանի Իմիշլի շրջանի Հաջըռյուսթեմլի գյուղի բնակիչները երեկվանից փակել են մայրուղին` այդկերպ բողոքելով պաշտոնյաների անտարբերությունից և իրենց տրված խոստումները չկատարելուց Այդ մասին հայտնում է «Մեյդան»-ը:

Հրապարակված տեսանյութում գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ իրենց գյուղում ո՛չ գազ կա, ո՛չ հեռախոսային գիծ, ո՛չ ճանապարհ, և նշում, որ իրենք ստիպված են եղել փակել մայրուղին:

Տեսանյութում երևում է նաև, որ   գյուղի բնակիչներն ու  ոստիկանության աշխատակիցները հրմշտում են իրար: