ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21:03-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ այրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող գինու գործարանի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքը (մոտ 12 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:51-ին: Մասամբ այրվել է պոմպակայանի տանիքը (մոտ 7 քմ):