ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԱԺ-ն քննարկել է մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ԱԺ-ում ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ նախագծի՝ պետք է սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ, հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ, կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները։