Աբխազիայի նախագահը չի բացառում ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան խոսել է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման վերաբերյալ Գերագույն դատարանի հնարավոր որոշումից։

  Հարցին՝ դիտարկու՞մ է արդյոք այն իրադրությունը, որի դեպքում Աբխազիայի Գերագույն դատարանը կկանգնի ընդդիմության կողմը և կչեղարկի ընտրությունների արդյունքները, Խաջիմբան դրական պատասխանէ  տվել։

Հարցին, թե նա ինչ կանի նման որոշման դեպքում, Խաջիմբան պատասխանել է. «Առայժմ չեմ ցանկանում հրապարակել, կան օրինական միջոցներ, և մենք կգործենք օրենքին համապատասխան»:

Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Երկուշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ամփոփիչ արդյունքները. Հաղթել է գործող նախագահ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում է նշանակել կրկնակի ընտրություններ: Նրանք պնդում են, որ Խաջիմբան պետք է հավաքեր ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը: