Հրդեհ՝ Երևանի «Հին տուն» ռեստորանում. «1-Բիս» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հին տուն» ռեստորանային համալիրի խոհանոցի ծխատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը ինքնամարվել է: Տուժածներ չկան:

Ծխատարում այրվել են մնացորդային յուղեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news