Unibank

Unibank Mobile

Իրավական որևէ հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հրաչ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ամուլսարի շահագործմանը՝ նշելով, որ  մասնագետ չէ, և մնում է վստահել կառավարությանը։

«Եթե կառավարությունը երաշխավարում  է, որ ռիսկեր լինելու դեպքում, օդի աղտոտման դեպքում և այլն, կզգուշացնի հանքին, և եթե 90 օր ժամկետում չկարգավորվի, ապա իրավական կարգավորմամբ հանքի շահագործումը կարգելեն, ապա ես չվստահելու հիմք չեմ տեսնում»,- ասել է Հակոբյանը, ապա հավելել, որ համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հանրային մեծ դժգոհության ալիք է լինելու։

«Կան սրտացավ մարդիկ, բնապահպաններ, որոնք իրոք սրտացավ են, ունեն կասկածներ անվտանգության հետ կապված, որոնց չի բավարարում այս իրավիճակը։ Բայց բոլորս գիտենք, թե որքան մարդիկ կան, որոնք ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից։ Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ Ամուլսարի վրա գործարան էր կառուցվում, ինչո՞ւ ֆեյսբուքում այդքան չէին հանդիպում #seveamulsar հեշթեգ»,- ընդգծել է Հակոբյանը։

Հրաչյա Հակոբյանը նաև նշել է, որ որոշ ժամանակ առաջ չի կողմնորոշվել՝ դե՞մ է Ամուլսարի հանքի շահագործմանը, թե՞ կողմ, իսկ հիմա հասկանում է, որ կառավարությանը չվստահելու հիմք չունի։

Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորներն, որոնք դեմ էին Ամուլսարի հանքի շահագործմանը, այսօր սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հրաչյա Հակոբյանը նաև նշել է, որ հակաիրավական որոշում չի կայացվում և որ իրավական որևէ հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս