Վրաստանը դեպի ԱՄՆ ուղիղ ավիաչվերթների համար բանակցություններ է սկսել. «Aliq.ge»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱՄՆ

«Aliq.ge»-ն գրում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան նախարարության պատվիրակության հետ մեկնել է ԱՄՆ ամերիկյան 2 ավիաընկերությունների հետ դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու մասին բանակցություն վարելու համար։

Ըստ աղբյուրի՝ նախարարը կհանդիպի աշխարհի խոշորագույն «Delta Air Lines» և «United airlines» ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, կներկայացնի Վրաստանի մասին մանրամասն շնորհանդես: