Խաչատուրյան քույրերի փաստաբանը հրապարակել է նրանց հոր նամակագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հերթական նորությունը Խաչատուրյան քույրերի գործով․

Մենք շարունակում ենք ծանոթանալ գործի նյութերին։

Ստորև՝ Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը և ապակոդավորված ձայնային հաղորդագրությունները, որոնք նա ուղարկել էր իր դստերը՝ Անգելինային․․․

Թողնում եմ առանց մեկնաբանության։

Եզրակացություններ արեք ինքներդ»։