Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Շենգավիթի դատարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ նստացույց են սկսում: Նրանք պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել:

Բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջի մասին տեղեկացրել էին Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի օգնականին, բայց մնացել էին անպատասխան։

«Մենք առայժմ հայտարարում ենք նստացույց, թե մինչև երբ, դեռևս չենք նշում և կսպասենք տիկին Դանիբեկյանի պատասխանին, թե երբ է հրավիրելու անհապաղ նիստ»,- նշեց աջակիցներից մեկը: