Հայաստանը՝ աշնանային հանգստի համար ցանկալի երկրների տասնյակում․ Tutu.ru

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Tutu.ru առցանց ամրագրումների ռուսական ծառայությունը ավելի քան 3000 օգտատերերի շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելու, թե 2019 թվականի աշնանը ճամփորդական ինչ ուղղություններ են նրանք նախընտրում:

Հայաստանը հայտնվել է ամենացանկալի երկրների տասնյակում, դեպի ուր այս աշնանն ուղևորվելու համար տոմսերն արդեն  սպառված են: Հարցման մասնակիցների 3 տոկոսը նշել է, որ տարվա այս ժամանակաշրջանում լավ է մեկնել Հայաստան և անդրկովկասյան այլ երկրներ:

Ցանկալի երկրների շարքում են նաև Ուզբեկստանը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մոլդովան, Ղազախստանը, Իսրայելը, Թուրքիան և Մոնտենեգրոն:

Հարցվողների 38 %-ը կողմ է ջրի 25-ից բարձր ջերմաստիճանով ծովափնյա հանգստին: 16 %-ը նախընտրում է առողջարանային հանգիստն այն վայրերում, որտեղ ամառն արդեն ավարտվում է: Հարցվածների գրեթե մեկ քառորդը ցանկանում է հանգիստն անցկացնել տանը: