Unibank

Unibank Mobile

ՀՀ-ն ԱՀԿ ծրագրով կարող է ստանալ հասունության գնահատման 3-րդ աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկրներին շնորհում է մակարդակներ:

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա: «Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը:

Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը: Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս