Պետք է բացել փակագծերը, ուժայինները պետք է անուններ տան, հանքով «մտահոգվողները» շահ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Մենք տիրապետում ենք որոշակի տեղեկության և մեր մտահոգությունները հայտնել ենք իրավապահներին։ Գործողություններից հետո հստակ պետք է անուններ հնչեն, թե ովքեր են շահագրգռված Ամուլսարի հարցով, և ինչ շահեր են հետապնդում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Երբ մարդիկ չեն ուզում լսել այն փաստարկները, այն վտանգները՝ բնապահպանականից բացի, որոնք ասվում եմ, այստեղ ինձ մոտ առաջ են գալիս հիմնավոր կասկածներ,  որ որոշ խմբեր այլ  շահեր ունեն։ Պնդում եմ, որ մեր իրավապահ համակարգը պետք է բացի բոլոր գծիկները և հստակ անուններ հնչեն, ովքեր են կանգնած դրա հետևում»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ջերմուկցիների հետ երկխոսությունը շարունակվում է, բայց մենք, որպես իրավական պետություն, որտեղ գործում են միայն ՀՀ օրենքները, պետք է հասկանանք, որ առաջնորդվելու ենք միայն դրանցով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։