Unibank

Unibank Mobile

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար քաղաքապետարանը փոխանցում չի կատարել․ «Սանիթեք»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել: Այս մասին ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարության մեջ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:  Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս