Unibank

Unibank Mobile

Ամուլսարի հանքի շահագործումը 2021 թվականից շուտ չի կարող սկսել․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Վարչապետը, պետական մտածողությունից ելնելով, չկարողացավ շատ բաներ բացել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Պետք է հաշվի առնենք, որ այստեղ կան ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական շատ խոշոր ռիսկեր՝ ընդհուպ մինչև Հայաստանի անվտանգության ռիսկերի հետևանքներով», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ եթե կառավարությունը կայացներ այլ որոշում, այն, ըստ էության, պետք է իրավունքը խախտեր։  

«Վարչապետի որոշումը, կարծում եմ պետական գործչին վայել որոշում էր։ Եթե հնարավոր չլինեն վերացնել ռիսկերը, ապա կառավարությունը կկայացնի հանքի շահագործումը դադարեցնելու որոշում և այդ ժամանակ ճիշտ կլինենք և՛ դատական պրոցեսների ժամանակ, և՛  ներդրողներին կկարողանանք համոզել, որ տվյալ խնդրի պատճառով է դա տեղի ունեցել», - նշեց Պապոյանը։ 
Խոսելով շահագործման հետևանքների մասին՝ Պապոյանը նշեց, որ հանքի շահագործումը 2021 թվականից շուտ չի կարող սկսել, և եթե մենք տեսնենք, որ շահագործումից հետո վնասներ են լինում, ապա ամենավատ պարագայում վնասը կլինի մի քանի տոկոսի վնաս։

«Այսօր Հայաստանում տասնյակ հանքեր կան, որոնք ստեղծում են և ստեղծել են անդառնալի կորուստներ», - ասաց պատգամավորը։ 

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե տարբեր պատգամավորներ պատրաստվում են դուրս գալ խմբակցությունից և ընդդիմադիր բևեռ ձևավորել՝ Պապոյանը նշեց, որ ինքն այդպիսի ոչ մի միտում չի տեսնում ։

«Մեր խմբակցությունում նման հարցեր չկան, դրանք շատ հաճախ ֆանտազիայի արդյունք են, հասկանում եմ, որ այնքան շատ են որոշ կենտրոններ ցանկանում դա, որ ֆանտազիայի միջոցով փորձում են իրականություն ներկայացնել, բայց այդպիսի բան չկա», - նշեց Գևորգ Պապոյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս