Unibank

Unibank Mobile

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումները կապված են Քոչարյանի նախկին պաշտոնյա թիմի հետ․ Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը հատուկ իր որոշման մեջ չի նշել, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ։ 

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում պատգամավորը նկատել է, որ պաշտպանական թիմն ամեն ինչ անելու է, որ գործն առաջին ատյանի դատարանում քննության չմտնի։

«Միայն «Մարտի մեկի» գործով 80 հատոր կարդալը կամ եղած ցուցմունքները, եթե հասնի ժողովրդին, նույնիսկ առանց դատավճռի, արդեն բավարար է, որ հասկանանք՝ ինչ սարսափելի բան է տեղի ունեցել։ Իմ ցանկությունը չէ, որ Քոչարյանը նստի, այլ որ գործն այնքան բացահայտվի, որ հետայսու որևէ մեկի մտքով չանցնի, որ այդպիսի բան կարող է կրկնվել»,- ասել է Իգիթյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս