Արման Բաբաջանյանին չեն ընտրել, նա անցել է, քանի որ ընտրողները ԼՀԿ-ին են ընտրել. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Մեզնից հեռացողներին բարի ճանապարհ ենք մաղթում»,-խոսելով Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին, 24News-ին ասել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Նա շեշտել է, որ  Բաբաջանյանին մարդիկ չեն ընտրել. վերջինս դարձել է պատգամավոր, քանի որ ընտրողները ԼՀԿ-ին են ընտրել։ Պատասխանելով Ամուլսարի հանքի վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասել է, որ Ամուլսարի պատմությունը կարելի է վերնագրել՝ պոպուլիզմը և դրա հետևանքները։

Մանրամասները՝ տեսանյութում: