Հրդեհ՝ Ադոնցի փողոցի աղավնիների բնում. այրվել է 30 աղավնի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

աղավնի

Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 10-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի 3-րդ շենքի մոտակա աղավնիների բնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել՝ 21:31-ին:

Այրվել են Նորիկ Լ.-ին պատկանող աղավնիների բույնը՝ մոտ 10 քմ եւ 30 աղավնի: