Ջոն Բոլթոնի՝ աշխատանքից հեռանալն այդ երկրի ներքին գործն է․ Պեսկովի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

բոլթոն

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքից հեռանալը այդ երկրի ներքին գործն է՝ պատասխանելով, այն հարցին, թե արդյոք Կրեմլում Բոլթոնի աշխատանքից ազատվելը կապո՞ւմ են ԱՄՆ-ում նոր հետախուզական սկանդալի հետ։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ վարչապարատի աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի օպերացիաների շրջանակում 2017 թ․ ՌԴ-ից իրենց տեղեկություն հաղորդողին էին դուրս հանել, որը մոտ է եղել ռուսական իշխանությանը։ Ըստ ԶԼՄ-ների՝ դա տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում այդ ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլկայի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո։